ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն

 

Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

ՀԱՀ ԷյԴիԱր կլինիկա

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկան ստեղծվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական Ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և ԷյԴիԱր Փարթներս ընկերության համագործակցության արդյունքում: Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկայի ծրագիրը հիմնված է Հայաստանի ամերիկյան համալսարանում` ՀԱՀ ԻՌԿ-ի կողմից տրամադրված գրասենյակում:


ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը մեդիացիայի ծրագրերի շրջանակներում Հայաստանի Ամերիկյան համալսարանի բացառիկ գործընկերն է:


Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկայի աջակցության նպատակով ՀԱՀ իրավունքի մագիստրոսի ծրագիրը առաջարկում էր մեդիացիայի ուսուցում: 2012-13 ուսումնական տարում այն եղել է 15 ժամ, 1 կրեդիտային մոդուլ, որը հասանելի է եղել ՀԱՀ իրավունքի մագիստրոսի ուսանողների համար` որպես 3 կրեդիտային կուրսի LW 367 (Բանակացություններ և ՎԱԼ) մաս, ինչպես նաև դիպլոմ չստացող ուսանողների համար, ովքեր արդեն ավարտել են LW 367` որպես անվճար 1 կրեդիտային մոդուլ:

 

Բացի նշված ուսուցումից, Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկայի ծրագիրը տրամադրել է նաև ուսուցման հնարավորություն ՀԱՀ բոլոր ուսանողների համար (իրավագիտության և այլ ուղղությունների), որոնք ներառել են 10-15 ժամ մեդիացիայի դասընթաց: Դասընթացները ապահովել են մասնակիցներին մեդիացիայի և բանակցությունների տեխնիկայի հիմունքների վերաբերյալ գիտելիքներով:


Դասընթացներից  բացի, ընտրված ուսանողները մասնակցել են դերախաղերին, դիտարկումներին, հետազոտություններին և գործի  ձևավորմանը, իսկ բացառիկ դեպքերում նաև հնարավորություն են ունեցել մասնակցելու իրական pro-bono մեդիացիաներին, որոնք տեղի են ունեցել ԷյԴիԱր Փարթներս ընկերությունում:


Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկայի գործունեության ուղղություններն են.

  • դասընթացներ, համաժողովներ և սեմինարներ մեդիացիայի և վեճերի այլընտրանքային լուծման վերաբերյալ,
  • մեդիացիայի վերաբերյալ համապատասխան նյութերի պատրաստում և հետազոտություններ,
  • մեդիացիայի ոլորտում քաղաքակության խնդիրներ և օրենսդրական բարեփոխում:


Հայտերը ներկայումս չեն ընդունվում: