ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Ինչ է մեդիացիան

  

 

Չնայած երրորդ կողմի օգնությամբ հաշտեցման գործընթացը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, մեդիացիան այժմեական տեսքով առաջացել է անցյալ դարի երկրորդ կեսին և արագ տեմպերով ձեռք է բերել վեճերի լուծման ամենաարդյունավետ և ամենաարագ ձևերից մեկի կարգավիճակ: Ինչպես ցույց են տալիս արտասահմանյան երկրների մի շարք պաշտոնական վիճակագրություններ, 60%-ից մինչև 80% դեպքերում մեդիացիայի միջոցով վեճերը լուծվում են 1-2 օրվա ընթացքում:


Մեդիացիան վեճերի այլընտրանքային լուծման արտադատական մեթոդ է երրորդ՝ անկողմնակալ և չեզոք կողմի` մեդիատրի մասնակցությամբ, ով օգնում է վեճի շրջանակներում ներգրավված և մեդիացիայում կամավոր մասնակցող կողմերին` մշակելու վեճի լուծման փոխադարձաբար ընդունելի համաձայնություն: Մեդիացիան չեզոք միջնորդի մասնակցությամբ բանակցությունների առանձնահատուկ ձև է, որի նպատակը կառուցողական որոշման որոնման խրախուսումն է:


Մեդիացիայի հիմնական առավելություններից մեկն այն է, որ կողմերը ակտիվորեն մասնակցում են մեդիացիային և ամբողջովին կառավարում են որոշում ընդունելու գործընթացը, որը առաջացնում է կողմերի գոհունակություն և նպաստում երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը: Մեդիացիայի ողջ ընթացքում գաղտնիության ճկուն կարգավորումը և ցանկացած կոռուպցիոն ռիսկերի բացառումը դարձրել են մեդիացիան վեճերի լուծման ամենահայտնի ձևերից մեկը:


Մեդիացիայի սուբյեկտներն են.


Մեդիատր. անկախ անձ` նշանակված կողմերի կողմից կամ կողմերի խնդրանքով ԷյԴիԱր Փարթներսի կողմից` աջակցելու վեճի լուծմանը մեդիացիայի միջոցով

Կողմեր. անձինք, որոնք ներգրավված են վեճի շրջանակներում և ցանկանում են լուծել իրենց վեճը մեդիացիայի միջոցով  ԷյԴիԱր Փարթներս ընկերության օգնությամբ:

Մեդիացիայի մասնակիցներ. այլ անձինք, որոնք կողմերի և մեդիատրի համաձայնությամբ մասնակցում են մեդիացիային:

Մեդիացիայի սկզբունքները.


Կամավորություն. վիճող կողմերի մուտք գործելը մեդիացիա կամավոր է, և ոչ ոք չի կարող ստիպել որևէ մի կողմի ուժով մասնակցել մեդիացիային:

Կոնֆիդենցիալություն. ողջ տեղեկատվությունը, որը բացահայտվել է մեդիացիայի նախապատրաստման ժամանակ և մեդիացիայի անկացման գործընթացում, գաղտնի է և կարող է հայտնի դառնալ երրորդ անձանց այն դեպքում, եթե կողմերը հստակ, բացահայտ և միանշանակ տվել են մեդիատորին իրենց համաձայնությունը:

Կողմերի իրավահավասարություն. կողմերը ունեն հավասար ընթացակարգային իրավունքներ և պարտականություններ: Մեդիատրը պետք է ապահովի կողմերի շահերի միջև հավասարակշռություն և չպետք է դնի մի կողմին մյուսի նկատմամբ արտոնյալ դիրքում:

Մեդիատրի անկախություն, անաչառություն և անկողմնակալություն. մեդիատրը չեզոք դիրք է զբաղեցնում և ձգտում է թույլ չտալ կողմնակալ վերաբերմունք որևէ կողմի նկատմամբ: Մեդիատրը պետք է միշտ գործի անաչառ:

Թափանցիկություն. մեդիատրը միշտ ձգտում է լինել ազնիվ և անկեղծ կողմերի և մեդիացիայի այլ մասնակիցների նկատմամբ, պարզաբանում է նրանց իր գործողությունների բնույթն ու նշանակությունը, պատասխանում է մեդիացիայի վերաբերյալ ծագող հարցերին:

Պատասխանատվություն. մեդիատրը երաշխավորում է մեդիացիայի անցկացումը, մեդիացիայի գործընթացի սկզբունքների պահպանումը: Մեդիատրը պարզաբանում է կողմերին, որ նրանք պատասխանատու են որոշումների և ձեռք բերված պայմանավորվածությունների համար: 

Բարեխղճություն. մեդիացիայի նախապատրաստման և անցկացման ժամանակ մեդիատորը պարտավոր է հիմնավորապես հետևել մեդիացիայի բոլոր կանոններին, սկզբունքներին և նորմերին:

Կոմպետենտություն. մեդիատրը համաձայնում է մեդիացիայի անցկացմանը միայն այն դեպքերում, եթե նա ունի անհրաժեշտ որակավորում և փորձ: