ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
 
 
 ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
 Մեդիացիայի, Արբիտրաժի
 և Վեճերի Այլընտրանքային
 Լուծման Ծառայություններ
Բաղրամյան 44, բն. 6
Երևան 0019,
Հայաստանի Հանրապետություն
 
 Հեռ.: +374 98 88 1720
 Էլ. փոստ: info@adr.am 
 Կայք: www.adr.am
Ներկայումս արբիտրաժը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ամենատարածված և զարգացած մեթոդներից մեկը: Տարբեր երկրների ընկերություններ համարում են, որ արբիտրաժը դատական պաշտպանությունից առավել նախընտրելի միջոց է:
	
	
Դատական կարգով լուծման համեմատ` արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը ունի մի քանի առավելություններ: Ահա դրանցից մի քանիսը.
	
	
	
	
ԷյԴիԱր Փարթներս ընկերության կողմից մատուցվող արբիտրաժային ծառայությունների արժեքը սահմանվում է հայցվող գումարի 1,5%-ի չափով, բայց ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամ: Արբիտրաժային ծառայությունների արժեքը ներառում է թե’ ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտրաժային գործառնական ծախսերը, թե’ միանձնյա արբիտրի վարձատրության գումարը: Կոլեգիալ կազմով արբիտրաժային ծառայությունների, մասնավորապես` երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ արբիտրի մասնակցության դեպքում, արբիտրաժային ծառայության հավելյալ արժեքը կկազմի յուրաքանչյուր արբիտրի համար հայցվող գումարի 1%-ի չափով:
	
	
Այն դեպքում, երբ կողմերը չեն ընտրել արբիտր, իրենք կարող են դիմել ԷյԴիԱր Փարթներսին նշանակելու արբիտրին` ընկերության Արբիտրաժային կանոնների համաձայն: Կողմերը ազատ են արբիտրի ընտրության հարցում և կարող են ընտրել արբիտրին թե’ ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտրների ցանկից, թե’ ցանկացած այլ անձի: Վերջին դեպքում արբիտրի վարձատրությունը կարող է այլ լինել:
	
	
Արբիտրաժային որոշումները, որոնք կայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, ճանաչվում և կատարվում են Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին 1958 թ. Նյու-Յորքի կոնվենցիայի համաձայն: