ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Արբիտրաժի դասընթացներ

Ներկայումս, երբ տնտեսական հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով, առևտրային վեճերի լուծման մեթոդների դերն ու նշանակությունը ավելի է մեծանում: Այս փուլում պետական ​​դատարանները չեն կարողանում պատշաճ կերպով լուծելու բոլոր վեճերը, որոնք ծագում են առևտրային շրջանառությունում: Այս դեպքում առաջանում է անհրաժեշտություն կիրառելու վեճերի լուծման նոր մեխանիզմներ, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում արբիտրաժը:


ԷյԴիԱր Փարթներսը տրամադրում է բացառիկ հնարավորություն մասնակցելու արբիտրաժի դասընթացներին, որտեղ Դուք կարող եք ծանոթանալ արբիտրաժի  և արբիտրաժային վարույթի ընդհանուր դրույթներին, արբիտրաժի հասկացությանը և արբիտրաժային վարույթի սկզբունքներին: Դասընթացի մասնակիցները կծանոթանան արբիտրաժում վեՃերի լուծման  կարգին և պայմաններին, գործերի ընդդատությանը արբիտրաժում, ինչպես նաև արբիտրաժի և պետական դատարանների փոխգործակցության առանձնահատկություններին: Բացի այդ, Դուք կուսումնասիրեք արբիտրաժային վարույթի առանձնահատկությունները և առավելությունները և դրա տարբերակիչ ասպեկտները պետական դատարանների վարույթի նկատմամբ, ինչպես նաև միջազգային առևտրային արբիտրաժի ընթացակարգային առանձնահատկությունները:


Դասընթացի կարևոր բաղադրիչն է միջազգային առևտրային արբիտրաժը, որտեղ մասնակիցները կծանոթանան արբիտրաժի իրավական բնույթին, արբիտրաժի գործունեության իրավական կարգավորմանը միջազգային և ազգային իրավական աղբյուրների, միջազգային առևտրային արբիտրաժի ընթացակարգային առանձնահատկություններին, ներառյալ` միջազգային առևտրային արբիտրաժում գործի վարույթի կարգի, արբիտրաժային վարույթի լեզվի, արբիտրաժային դատարանի վճռի կայացման, արբիտրաժային դատարանի վճռի վիճարկման և այլն: Հատուկ ուշադրություն է հատկացվում արբիտրաժային վարույթի առանձնահատկություններին` Հայաստանի և Անգլիայի օրենսդրության համաձայն:


Մեր ընկերության մասնագետները ստացել են արտասահմանյան կրթություն և վերապատրաստվել ԱՄՆ-ում, Իտալիայում և այլ երկրներում անցկացվող մի շարք հեղինակավոր դասընթացների շրջանակում և ունեն վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների վերաբերյալ դասընթացների անցկացման բազմամյա փորձ:


Արբիտրաժի դասընթացի ծրագրի տևողությունն է երկու ամիս` ընդհանուր 10 ժամ:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ԷյԴիԱր Փարթներս ընկերության գրասենյակ` հետևյալ հեռախոսահամարով` +374 98881720, կամ էլ.փոստով` info@adr.am: