ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն

 

Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Մեր Սկզբունքները

Լինելով առաջին ընկերությունը Հայաստանում, որը տրամադրում է ծառայություններ մեդիացիայի և վեճերի լուծման այլընտրանքային այլ ձևերի ոլորտում, մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով.


Որակ. Մեր ընկերության հիմնական նպատակն է բավարարել հաճախորդների պահանջմունքները` ապահովելով մեդիացիայի անցկացման բարձր որակ: Իր աշխատանքում ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը շեշտը դնում է առավելագույն դրական արդյունքի հասնելու վրա:


Անհատական ​​մոտեցում. Մեր ընկերությունը միշտ ձգտում է կիրառել անհատական ​​ արդյունավետ մոտեցում, որը համապատասխանում է հաճախորդների պահանջմունքներին: Մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որը նպաստում է վեճի  լուծմանը:


Օպերատիվություն. ԷյԴիԱր Փարթներս ընկերության մասնագետները առավելագույն կարճ ժամանակում հաղթահարում են իրենց առջև դրված խնդիրները:


Պրոֆեսիոնալիզմ. Մեր ընկերության մեդիատրներն ու արբիտրները իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են, ովքեր ունեն վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ և բարդ վեճերի լուծման միջազգային պրակտիկա: ԷյԴիԱր Փարթներս ընկերության փիլիսոփայությունն է. որակը և պրոֆեսիոնալիզմը պետք է ուղեկցեն մեր ամեն մի գործողություն` անկախ գործերի քանակից և բարդությունից:


Կոնֆիդենցիալություն. Մեր ընկերությունը և մեդիատրները պահպանում են գաղտնիության խիստ ռեժիմ մեդիացիայի նախապատրաստման ժամանակ, մեդիացիայի անցկացման գործընթացում և դրա ավարտից հետո:


Չեզոքություն. ԷյԴիԱր Փարթներսը և մեր մեդիատրները միշտ չեզոք դիրք են զբաղեցնում և ձգտում են որևէ հաճախորդի նկատմամբ թույլ չտալ  կողմնակալություն: Մեր ընկերությունում ամբողջությամբ բացառված է կոռուպցիոն ռիսկը: