ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

 

ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am 
Կայք: www.adr.am

Արբիտրաժ խաղ-մրցույթ

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀիրավագիտության մագիստրատուրայի (LL.M.) ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկան, որը ստեղծված է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավական ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և ԷյԴիԱր Փարթներս ընկերության համագործակցության արդյունքում, 2015 թվականի մարտի 21-22-ին հանրապետական մասշտաբով իրականացնելու է առևտրային արբիտրաժին նվիրված երրորդ խաղ-մրցույթը:

 

Տվյալ միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ինչպես Երևանիցայնպես էլ մարզերիցձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ վեճերի այլընտրանքային լուծման բնագավառումզարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու ստվյալ բնագավառում հմուտ մասնագետների՝ գործող արբիտրների, դատավորների, փաստաբանների ուղղորդումները: 

 

Մասնակից կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները (այդ թվում` մագիստրատուրայի և ասպիրանտուրայի), այնպես էլ Փաստաբանական դպրոցը, Արդարադատության ակադեմիան և իրավաբանական որակավորում տրամադրող այլ կառույցների մասնակիցներ:

 

Յուրաքանչյուր թիմ, որը ցանկանում է մասնակցել Արբիտրաժ խաղ-մրցույթին, պետք է ներկայացնի մասնակցության հայտ ոչ ուշ, քան 2015 թ.-ի փետրվարի 20-ը: Արբիտրաժ խաղ-մրցույթի մասնակցության հայտը, կանոնները, ներկայացվող գործի փաստերը և այլ մանրամասներն առկա են ԷյԴիԱր Փարթներս ընկերության կայքում (www.adr.am)՝ Նյութեր բաժնում:  


Արբիտրաժ խաղ-մրցույթին գրանցվելը և մասնակցությունն անվճար է: