ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
 Մեդիացիայի, Արբիտրաժի
 և Վեճերի Այլընտրանքային
 Լուծման Ծառայություններ
Բաղրամյան 44, բն. 6
Երևան 0019,
Հայաստանի Հանրապետություն
 Հեռ.: +374 98 88 1720
 Էլ. փոստ: info@adr.am 
 Կայք: www.adr.am
ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը ձեռնարկել է իրավական նյութերի հավաքածուի/տարեգրքի (Տարեգիրք) հրատարակում, որի առաջին՝ 2016 թ.-ի համարը ամբողջությամբ նվիրված է վեճերի այլընտրանքային (արտադատարանային) լուծման ոլորտին և նշված ոլորտին առնչվող խնդիրներին:
	Ի նկատի ունենալով, որ տվյալ ոլորտը համեմատաբար նոր է Հայաստանում և միջազգային փորձի համեմատությամբ դեռևս գտնվում է զարգացման սկզբնական փուլում, ոլորտում առկա հարցերի, տեսական և գործնական դժվարությունների և նման խնդիրների շուրջ ձևավորված միջազգային փորձի քննարկումն ու ուսումնասիրությունը պետք է մեծապես օժանդակեն ոլորտի զարգացմանը և կարգավորմանը:
Տարեգիրքը նաև լուրջ հնարավորություն կընձեռի դատավորներին, իրավագետներին, դասախոսներին, փորձառու և սկսնակ իրավաբաններին, ինչպես նաև իրավական ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետներին կիսվելու ոլորտին առնչվող իրենց փորձով, մտքերով ու առաջարկներով` հանդես գալով Տարեգրքի էջերում:
	
	
Տարեգրքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, այդ թվում՝ հոդվածների ընդունման կարգը, նրանց նկատմամբ առաջադրվող պահանջները, խմբագրական խորհրդի կազմը, կարող եք գտնել այստեղ: