ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
 
 
 ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
 Մեդիացիայի, Արբիտրաժի
 և Վեճերի Այլընտրանքային
 Լուծման Ծառայություններ
  
Բաղրամյան 44, բն. 6
Երևան 0019,
Հայաստանի Հանրապետություն
 
 Հեռ.: +374 98 88 1720
 Էլ. փոստ: info@adr.am 
 Կայք: www.adr.am
Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի (ՀՌՀ) Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկան ստեղծվել է ՀՌՀ-ի և ԷյԴիԱր Փարթներս ընկերության համագործակցության շնորհիվ: Կլինիկայի նպատակն է ՀՌՀ-ի ուսանողների համար վերապատրաստման դասընթացների մատուցումը, ինչպես նաև մեդիացիայի ոլորտում գիտական և պրակտիկ ներուժի զարգացումը:
	
	
Դասընթացների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ մեր կայքի «Դասընթացներ» բաժնից:
	
	
Դասընթացի ծրագիրը մշակված էր լավագույն արևմտյան չափանիշներին համապատասխան: Գլխավոր դասախոսն էր Մուշեղ Մանուկյանը` ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն, մեդիատր և արբիտր: Հրավիրվել էին նաև վեճերի հոգեբանության, բանակցությունների և այլ ոլորտների մասնագետներ:
	
	
Դասընթացի ամբողջական տևողությունը 6 ամիս էր (2 ամիս յուրաքանչյուր մոդուլի համար): Մասնակիցներից յուրաքանչյուրը կարող էր ընտրել իր ցանկությամբ մեկ մոդուլ (10 ժամ) կամ ողջ ծրագիրը: Դասընթացը մեծամասամբ անցկացվել է հանգստյան օրերին: Այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ ավարտեցին ԷյԴիԱր Փարթներսի դասընթացի ծրագիրը ստացան մասնակցության վկայականներ:
Ներկայումս Սլավոնական համալսարանի Մեդիացիոն և արբիտրաժային կլինիկան կազմակերպում է զանազան ծրագրեր և սեմինարներ, որոնց վերաբերյալ կարող եք տեղեկանալ մեր կայքից` www.adr.am: