ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ


Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Գաղտնիության քաղաքականություն

Անձնական տեղեկություններ

Անձնական տեղեկություններ են համարվում այն տվյալները, որոնք կապված են կոնկրետ անձի հետ կամ անհատականցնում են նրան: Մեր կայքում գրանցվելիս կամ տեղեկատվություն տեղադրելիս Դուք տալիս եք Ձեր վերաբերյալ տեղեկությունների հավաքման, օգտագործման և փոխանցման համաձայնություն` սույն Գաղտնիության քաղաքականության համաձայն:


Տեղեկությունների հավաքում և օգտագործում

Մեր կայք այցելելիս, գրանցվելիս կամ տրամադրվող ծառայություններից օգտվելիս Ձեզնից կարող է պահանջվել տրամադրել տեղեկություն Ձեր և Ձեր գործունեության մասին: Մենք կարող ենք հավաքել և պահպանել տեղեկատվություն Ձեր կողմից Մեր կայքի օգտագործման վերաբերյալ, ինպես նաև տեղեկատվություն Ձեր կողմից Մեզ ուղարկված էլեկտրոնային նամակներից:


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ն և իր գործընկերները սույն կայքում տեղադրված տեղեկատվության միակ սեփականատերերն են: Մենք չենք զբաղվում տեղեկատվության վաճառքով, դրա տարածումով և չենք տրամադրում այլ անձանց տեղեկատվության օգտագործման իրավունք: Մենք կարող ենք հրապարակել այդպիսի տեղեկություն երրորդ անձանց միայն հետևյալ դեպքերում.

  • եթե Դուք տվել եք ձեր համաձայնությունը գրավոր կամ էլեկտրոնային ձևով,
  • եթե տեղեկության հրապարակումը անհրաժեշտ է` ապահովելու Ձեր կողմից պահանջվող ծառայությունների մատուցման համար կամ ենթադրվում է Ձեր ցանկությունը` ստանալու տվյալ ծառայությունները,
  • եթե տեղեկության հրապարակումը պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,
  • եթե տեղեկության հրապարակումը անհրաժեշտ է` պաշտպանելու ԷյԴիԱր Փարթներս ընկերության օրինական շահերը և իրավունքները:

Ցանկացած այլ դեպքում Մենք չենք բացահայտում մեր կայքից օգտվողների անձնական տեղեկությունները:


Նյութերի օգտագործման անհրաժեշտության դեպքում, որի իրավատերը ԷյԴիԱր Փարթներս ընկերությունն է և երրորդ անձինք, անհրաժեշտ է գրել էլեկտրոնային նամակ info@adr.am հասցեին և համաձայնեցնել նյութերի օգտագործման պայմանները:


Անվտանգություն

Սույն կայքում կիրառվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները` տեղեկությունները պաշտպանելու նպատակով: Եթե օգտագործողը մեր կայքում մուտքագրում է իր մասին անձնական տեղեկություն, ապա այն պահպանվում է մեզ մոտ ինչպես օֆլայն ռեժիմով, այնպես էլ օնլայն: Կարևոր է, որպեսզի Դուք պաշտպանեք Ձեր լոգինը և գաղտնաբառը, ինչպես նաև համակարգիչը կամ այլ սարքերը չարտոնված մուտքից:


ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտագործողի անձնական տեղեկության չարտոնված մուտքի համար, ինչը կարող է լինել օգտագործողի համակարգչի վիրուսների կամ այլ սպառնալիքների հետևանքով: