ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն



Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Ընդհանուր նկարագիր

ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը առաջին ընկերությունն է Հայաստանում, որը տրամադրում է մասնագիտացված մեդիացիոն և այլ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման ոլորտումՄեր առաքելությունն է խթանել մեդիացիայի և վեճերի խաղաղ կարգավորման այլ ձևերի օգտագործումը` նպաստելով մեդիատրների վարքագծի բարձր չափանիշների ստեղծմանը, ինչպես նաև աջակցել մեդիացիոն փորձի մասնագիտական զարգացմանը Հայաստանում:


ԷյԴիԱր Փարթներս ընկերության մասնագետները ունեն պրոֆեսիոնալ միջազգային որակավորում և համագործակցում են արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ մեդիացիայի ոլորտում, ինչպես օրինակ` JAMS (ԱՄՆ), JAMS International (Լոնդոն), ADR Center (Իտալիա) և այլն:


ԷյԴիԱր Փարթներսն աջակցում է վեճերի լուծմանը գրեթե բոլոր հասարակական ոլորտներում, այդ թվում` առևտրային, ընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ և այլնԲացի մեդիացիոն ծառայություններից, ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը տրամադրում է նաև վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում այլ ծառայություններ, այդ թվում` արբիտրաժ, գործի անկախ գնահատում և «collaborative lawyering».


ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում կազմակերպում և անցկացնում է կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, այդ թվում` մասնագիտական զարգացման ծրագրերՄեր ընկերության մասնագետները անցկացնում են վեճերի այլընտրանքային լուծման գիտական և գործնական դասընթացներ Հայաստանի առաջատար բուհերում, ինչպիսիք են` Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը և այլն: