Կոնտակտներ
Three Crowns LLP
Washington Harbour
3000 K Street, N.W., Suite 101
Washington, D.C. 20007-5109
 
Tel.: +1 202 540 9479

E-mail: info@adr.am

Web: www.threecrownsllp.com

Մասնագիտացում

Արբիտրաժ և Մեդիացիա,

Միջազգային մասնավոր իրավունք և միջազգային առևտրային գործարքներ,

Կորպորատիվ և առևտրային հարաբերություններ,

Հեռահաղորդակցության և մտավոր սեփականության իրավունք,

Աշխատանքային իրավունք,

Ընտանեկան իրավունք (Մեդիացիա)

Մուշեղ Մանուկյան, ի.գ.թ.

Ճանաչված է որպես միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում հայաստանյան առաջատար մասնագետներից մեկը: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրված են Հայաստանում, Ռուսաստանում և Իտալիայում: Մ. Մանուկյանը նաև հրատարակել է «Միջազգային մասնավոր իրավունք և տրանսնացիոնալ կորպորացիաները. իրավական պատասխանատվության հարցեր» վերտառությամբ աշխատությունը և  «ՀՀ Միջազգային մասնավոր իրավունք. Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի գիտական և պրակտիկ մեկնաբանություններ» վերտառությամբ մենագրությունը:

 

Մ. Մանուկյանը ավարտել է Հարվարդի համալսարանը, Երևանի պետական համալսարանը և շարունակել ասպիրանտուրան Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում (Մոսկվա), որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Տրանսնացիոնալ կորպորացիաների իրավական կարգավիճակը միջազգային մասնավոր իրավունքի դոկտրինայում» թեմայով: Ավելի քան 2 տարի դասավանդել է միջազգային մասնավոր իրավունք Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում: 2008 թվականին Մ.Մանուկյանը հանդիսացել է ՈԻՆԻԴՐՈՒԱի գիտական հետազոտող Միջազգային մասնավոր իրավունքի ունիֆիկացման միջազգային ինստիտուտում (ՈԻՆԻԴՐՈՒԱ, Հռոմ): 

 

Հանդիսանում է Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի, Դալասի իրավաբանների միության, Միջազգային իրավաբանների միության, Աշխատանքի միջազգային կազմակերպության  և վերջերս Ջեյմս ընկերության (JAMS) Վայնսթայն ծրագրի կրթաթոշակակիր: Նա վերապատրաստվել է վեցամսյա դասընթացների շրջանակներում` կազմակերպությունների միավորումների և ձեռքբերումների ու միջազգային արբիտրաժի ոլորտներում Անգլիայի և Ուելսի իրավաբանական համալսարան-քոլեջում: Մ.Մանուկյանը տարբեր երկրներում մասնակցել է ավելի քան 15 միջազգային դասընթացների, ելույթ է ունեցել կոնֆերանսներում և տարբեր իրավաբանական ֆորումներում:

Ավելին
Կոնտակտներ

Նարինեհ Հագոբյան

Քեյս մենեջեր


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am  

Կայք: www.adr.am

Մասնագիտացում

Արբիտրաժ;

Միջազգային մասնավոր իրավունք;

Միջազգային առևտրային գործարքներ;

Բանկային իրավունք;

Միջազգային ֆինանսներ 

Աիդա Ավանեսսյան, ի.գ.դ.
Ի.գ.դ. Ավանեսսյանը միացել է ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը 2013 թ.-ի մարտ ամսին որպես արբիտր և մեդիատր: Նա հանդիսանում է որպես հեղինակ իրավական պարբերականներում հրատարակված մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների, ինչպես նաև մի շարք կոնֆերանսների ժամանակ ներկայացված Իրանի իրավունքի տարբեր ասպեկտներին վերաբերող փաստաթղթերի, պայմանագրերի կազմման, տարբեր տեսակի ծրագրերի պայմանագրերի առանձնահատկությունների, ծրագրերի ֆինանսավորման, կառուցողական պայմանագրերում արբիտրաժի և արբիտրաժի ապապետականացման: 

1972 թ.` համալսարանն  ավարտելուց անմիջապես հետո, Ա. Ավանեսսյանը աշխատանքի է անցել Իրանի Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում` միևնույն ժամանակ միանալով «Օվսիա» իրավաբանական գրասենյակներին որպես թղթակից անդամ, այնուհետև` որպես գործընկեր նույն գրասենյակներում: Տիկին Ավանեսսյանը հետագայում հանդես է եկել նաև «Թորոսսյան, Ավանեսսյան և Ընկերներ» իրավաբանական ընկերությունում որպես գործընկեր: 1996 թ.-ից ի վեր` առավել, քան 10 տարի, Ա. Ավանեսսյանը աշխատել է Մեծ Բրիտանիայի մի շարք խոշոր իրավաբանական ընկերությունների հետ 
 որպես իրավաբանական խորհրդատու:

Ի.գ.դ. Ավանեսսյանը ավարտել է Թեհրանի համալսարանի իրավաբանության, ինչպես նաև քաղաքագիտության ֆակուլտետները` ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում, այնուհետև շարունակել է կրթությունը Լոնդոնի համալսարանի Քինգս քոլեջում, որտեղ և պաշտպանել է իր գիտական թեզը արբիտրաժային-իրավական հարցերի շուրջ:
Ավելին
Կոնտակտներ

Նարինեհ Հագոբյան

Քեյս մենեջեր

 

ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Մասնագիտացում

    

    

Մեդիացիա,

Պայմանագրեր,

Ընտանեկան իրավունք,

Աշխատանքային իրավունք

    

    

Ադելաիդա Բաղդասարյան

 

Ադելաիդա Բաղդասարյանը միացել է ԷյԴիԱր Փարթներսին 2015 թվականի հունիս ամսին որպես հաշտարարՏիկին Բաղդասարյանը կրթությունը ստացել է նախ Երևանի պետական համալսարանում` ավարտելով այն 1996 թվականին, այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում` 2007 թվականին ստանալով համեմատական իրավական ուսմունքների մագիստրոսի կոչում և, վերջապես, 2015 թ.-ին Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցում` ստանալով իրավաբանության մագիստրոսի կոչում:

 

Ադելաիդա Բաղդասարյանը մասնագիտական վերապատրաստումներ է անցել Կորպորատիվ կառավարման, Քաղաքային կայուն զարգացման, Դրամաշնորհների և կոոպերատիվ համաձայնագրերի մոնիթորինգի, Դրամաշնորհների կառավարման էթիկայի, Միջազգային մարդասիրական իրավունքի և այլ ոլորտներում:

 

Նախկինում աշխատել է Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը որպես Քաղաքական ծրագրերի օգնական և զեկույցներ է տրամադրել քաղաքական և տնտեսական զարգացման, արտաքին աջակցության, կառավարման և կոռուպցիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ; համակարգել և իրավաբանական աջակցություն է տրամադրել Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող բոլոր ծրագրերին; լուծել է Միացյալ Նահանգների աջակցության ծրագրեր իրականացնող գործընկերների և գործակալությունների խնդիրները` կապված հարկերի և մաքսատուրքերի հետ` համագործակցելով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և արդարադատության սեկտորի հետ; հանդիսացել է դեսպանատան զարգացման ծրագրերի առաջնային կոնտակտային անձ:

 

Ավելին
Կոնտակտներ

Նարինեհ Հագոբյան

Քեյս մենեջեր

 

ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիոն և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am

Կայք: www.adr.am

Մասնագիտացում

Մեդիացիա և հաշտարարություն;

Աշխատանքային իրավունք և զբաղվածություն;

Սոցիալական ապահովության ոլորտ;

Հարկային իրավունք

Արթուր Սարգսյան, տ.գ.թ.

Ճանաչված է որպես աշխատանքային իրավունքի և զբաղվածության ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներից մեկը: Ավելի քան 10 գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է: Մասնակցել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի և սույն ոլորտում մի շարք օրենքների մշակմանը և զգալի ներդրում ունի աշխատանքային օրենսդրության բարեփոխման բնագավառում: Ներկայումս աշխատում է աշխատանքային օրենսգրքի բարեփոխման ծրագրի վրա: Տարբեր միջազգային և ազգային հարթակներում հանդես է եկել աշխատանքային իրավունքի և զբաղվածության խնդիրների վերաբերյալ ելույթներով:


Ա. Սարգսյանը տնտեսագիտության թեկնածու է: 2007 թ.-ին ավարտել է Աշխատանքի իրավունքի Եվրոպական համալսարանը (Ֆրանսիա, Գերմանիա): 2002 թ.-ից դասավանդում է աշխատանքային և սոցիալական իրավունք Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարման և գործարարության» ամբիոնում, իսկ 2007թ.-ից` նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնում: 2004 թ-ից պարոն Սարգսյանը Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտի «Հանրային ծառայության կառավարում» ամբիոնի վարիչ է: 


1996 թ.-ին հիմնադրել է «Մարդ և աշխատանք» երկշաբաթաթերթը` հանդիսանալով նաև վերջինիս գլխավոր խմբագիրը, որը ժամանակի միակ պարբերականն էր աշխատանքային հարաբերությունների և դրանց կարգավորման բնագավառում:

Ավելին
Կոնտակտներ

Նարինեհ Հագոբյան

Քեյս մենեջեր

ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am  
Կայք: www.adr.am
Մասնագիտացում

 

Մեդիացիա;

Աշխատանքային իրավունք

Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը միացել է ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը 2015 թ.-ի սեպտեմբեր ամսին որպեսհաշտարար: Պարոն Սարգսյանը 2002թ.-ից մինչ 2007թ.-ը սովորել է Հայաստանի պետականտնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում, իսկ 2012թ.-ից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում` արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման ծրագրի մագիստրատուրայում: 2015թ.-ից հանդիսանում է նաև Երևանի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետի ասպիրանտ:  

 

2006թ.-ին Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցել է Միացյալ Ազգերի Կազմակերպության «Աշխատանքի միջազգային ստանդարտները և զբաղվածության հավասարությունը՝ ըստ սեռերի բաշխվածության» աշխատանքային ծրագրին:

 

2005թ-ից մինչ օրս աշխատում է Գործք ընկերությունում որպես գլխավոր տնօրեն և դասախոս: 2010թ.-ից Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ և դասախոս, որտեղ անցկացնում է աշխատանքային և հարկային օրենսդրությունների, աշխատանքային օրենսդրության և կադրային հաշվապահության կիրառման վերաբերյալ դասախոսություններ:

 

Ավելին