ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն

 

Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Օգտագործման պայմանները

Սույն Օգտագործման պայմաններում «Մենք» կամ «Մեր» տերմինների ներքո հասկացվում է ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը, իսկ «Դուք» հասկացության ներքո` սույն կայքի օգտագործողները: Օգտագործելով սույն կայքը` Դուք համաձայնում եք ստորև նշված Օգտագործման պայմանների հետ, ինչը իրենից ներկայացնում է ԷյԴիԱր Փարթներս ընկերության և օգտագործողի միջև համաձայնություն, որն ունի պարտադիր իրավական ուժ: Այցելելով տվյալ կայք, դիտելով և/կամ օգտագործելով այն` Դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք սույն Օգտագործման պայմանները և համաձայն եք հետևել դրանց:


Կայքի օգտագործում 

Սույն Պայմանների համաձայն` Դուք կարող եք օգտվել տվյալ կայքից և զետեղված տեղեկատվությունից միայն տեղեկատվական և ոչ առևտրային նպատակներով: Դուք չեք կարող օգտագործել տվյալ կայքը որևէ անօրինական կամ տվյալ Պայմաններով չնախատեսված ձևով:


Պատշաճ օգտագործում

Սույնով Դուք համաձայնում եք, որ որևէ ձևով չեք առաջացնի ոչ մի դժվարություն և անհարմարություն ո´չ ԷյԴիԱր Փարթներսի, ո´չ էլ տվյալ կայքից օգտվողների համար և դիտավորյալ թույլ չեք տա ուրիշներին գործել վերը շարադրված ձևով: Դուք նաև համաձայնում եք չօգտվել տվյալ կայքից կամ ԷյԴիԱր Փարթներս ընկերության ծառայություններից` փոխանցելու և տեղադրելու անօրինական, ինպես նաև զրպարտիչ, վիրավորական կամ անպարկեշտ և սպառնացող նյութեր կամ նյութեր, որոնք Մեր կարծիքով կարող են առաջացնել ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի կամ այլ անձանց համար դժվարություն և անհարմարություն:


Ապրանքային նշաններ

ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ծառայությունների անվանումները, «ԷյԴիԱր Փարթներս» ապրանքային նշանը, մեր ֆիրմային անվանումը, որոնք նշված են սույն կայքում, ԷյԴիԱր Փարթներս ընկերության ապրանքային նշաններն են և պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով:


Հեղինակային իրավունք

adr.am վեբ-կայքի բովանդակությունը (տեղեկատվությունը, լուսանկարները, հաղորդագրությունները, տեսանյութերը, հոդվածները և այլն) տրամադրվում են ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի կողմից: adr.am կայքի բովանդակության հեղինակային իրավունքը պատկանում է ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ին: Բոլոր իրավունքները պաշտպանված են: adr.am կայքի բովանդակությունը չի կարող որևէ կերպ վերարտադրվել, փոփոխվել, փոխանցվել, ցուցադրվել և ուղարկվել էլեկտրոնային, լուսապատճենային ձևով կամ այլ կերպ արտագրվել, արձանագրվել առանց ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի նախնական գրավոր թույլտվությանբ: Դուք համաձայնում եք, որ adr.am կայքում տեղադրված կամ adr.am կայքի միջոցով տրամադրված նյութերը նախատեսված են Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել առևտրային նպատակներով կամ հիմունքներով: adr.am կայքի բովանդակության չթույլատրված օգտագործումը կարող է դառնալ հեղինակային իրավունքների, ապրանքային նշանի կամ այլ մտավոր սեփականության իրավունքների խախտման պատճառ: ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ կատարել սույն կայքում:


Գաղտնիություն եվ անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տեղեկատվության հավաքման և օգտագործման վերաբերյալ ծանոթացեք Մեր Գաղտնիության քաղաքականությանը:


Հղումներ

adr.am կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Մենք չենք տալիս ոչ մի երաշխիք այլ կայքերի վերաբերյալ, ուր Դուք կարող եք մուտք գործել Մեր կայքից: Մեր կայքում հղումների առկայությունը դեպի այլ կայքեր չի նշանակում, որ Մենք պատասխանատու ենք բովանդակության և օգտագործման համար կամ կարող ենք կրել որևէ այլ պատասխանատվություն այդ կայքերի հետ կապված:


Պատասխանատվության սահմանափակում

  1. Դուք օգտվում եք տվյալ կայքից Ձեր սեփական ռիսկով: Այս կայքը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է»` առանց ընդունելու որևէ պահանջ և պայմանագրային երաշխիքներ, ներառյալ, բայց ոչ սահմանափակվելով պահանջներով և պայմանագրային երաշխիքներով, որոնք կապված են օգտագործման հետ, հասանելիության մատչելիության, ամբողջական արտապատկերության, հավաստիության կամ սույն կայքի պիտանիության ցանկացած սահմանված նպատակներին: Դուք լիովին պատասխանատու եք ցանկացած ռիսկերի համար` տվյալ ծառայությունների օգտագործման հետ կապված: 
  2. ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ և ողջամիտ քայլերը, որպեսզի պահպանի adr.am կայքի աշխատանքային վիճակը: ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը պատասխանատու չէ adr.am կայքի հնարավոր թերությունների հետևանքների համար: Մենք ոչ մի երաշխիք չենք տալիս, որ սույն կայքը համապատասխան կլինի Ձեր սպասելիքներին, որ այն կաշխատի ժամանակին, անխափան, հուսալի և առանց ընդատումների, որ ցանկացած ընդատումներ և թերություններ կշտկվեն կամ ցանկացած տվյալներ կամ տեղեկատվություններ, արձանագրություններ կամ արդյունքներ, որոնք ստացվել են կայքի օգտագործման արդյունքում կլինեն ճշգրիտ և վստահելի ցանկացած նպատակներով: Դուք չպետք է կարծեք, որ adr.am կայքում կամ դրա բովանդակության մեջ չկան սխալներ կամ որ այն համապատասխանում է կոնկրետ նպատակներին, որոնք Դուք հետապնդում եք կայքը օգտագործելիս:
  3. ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ–ն չի կրում պարտավորություն որևէ վնասի համար, որոնք ծագում են սույն կամ այլ կայքերի օգտագործման կամ օգտագործման անկարողության արդյունքում, որոնք հասանելի են հղումների կամ ցանկացած այլ գործողությունների միջոցով, որոնք Դուք կարող եք իրականացնել կամ բաց թողնել` հիմնվելով տեղեկատվության վրա, որը տեղադրված է սույն կայքում, այդ թվում, սակայն, չսահմանափակվելով ուղղակի, անուղղակի կամ հետևանքային վնասներով, տվյալների, եկամուտների կամ շահույթի կորստի, սեփականության կորստի կամ վնասի կամ երրորդ անձանց բողոքներով:
  4. ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ–ն չի կրում Ձեր կամ երրորդ անձանց առջև պարտավորություն ցանկացած փոփոխությունների, սույն կայքի մուտքի կասեցման կամ դադարեցման, կամ որպես դրա հետևանք տեղեկության կորստի համար:


Գրանցում և անվտանգություն

Որոշ ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու համար Դուք պետք է գրանցվեք և տրամադրեք ԷյԴիԱր Փարթներսին ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն: Գրանցման ժամանակ ամբողջական և ճշգրիտ տեղեկության չտրամադրելը կարող է հանգեցնել ծառայությունների մատուցման դադարեցմանը: Մեր նորություններին բաժանորդագրվելու դեպքում Մենք վերապահում ենք Մեզ իրավունք չտրամադրելու Ձեզ ցանկալի ծառայություններ, եթե Մեր կարծիքով Դուք մտադրված եք օգտագործել Մեր կողմից տրամադրված տեղեկատվությունը առևտրային կամ այլ անօրինական նպատակներով:


Փոփոխություններ

ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում պարբերաբար փոփոխություններ կատարել սույն Պայմաններում և այլ փաստաթղթերում, որոնք կիրառելի են կայքի նկատմամբ կամ տեղադրված են այնտեղ: Փոփոխությունները կմտնեն ուժի մեջ սույն կայքում անմիջապես տեղադրվելու պահից: Ձեր կողմից կայքի հետագա օգտագործումը կդիտարկվի որպես պայմանների փոփոխություններին Ձեր կողմից անվերապահ համաձայնություն:


Կիրառելի իրավունք

Բոլոր հարցերը և տարաձայնությունները, որոնք ծագում են կայքի կամ դրա միջոցով մատուցվող որևէ ծառայության օգտագործման հետ կապված, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության նյութաիրավական նորմերի համաձայն:


Ընդդատություն

Բոլոր հարցերը և տարաձայնությունները, որոնք ծագում են կայքի կամ կայքերի օգտագործման հետ կապված, որոնք կապված են սույն կայքի հետ հիպերհղումով կամ այլ ձևով, կարգավորվում են բանակցությունների միջոցով: Եթե ողջամիտ ժամկետում (ոչ ավելի, քան երկու ամիս) համաձայնություն ձեռք չի բերվում, ապա բոլոր հարցերը պետք է կարգավորվեն Երևան քաղաքում իրականացվող մեդիացիայի միջոցով: