Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Հայ դատավորների համար մեդիացիայի վերաբերյալ դասընթաց

28/06/2012

 

ԷյԴիԱր Փարթներսի մեդիատր Մուշեղ Մանուկյանը հանդես է գալիս որպես ազգային փորձագետ` անցկացնելու մեդիացիայի և մեդիատրի հմտությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ հայ դատավորների համար: Հունիսի 27-29 մեդիացիայի հմտությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացները կազմակերպվել էին Եվրոպական Միության կողմից հովանավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Հասանելիություն արդարադատությանը Համատեղ ծրագրի կողմից, որոնց հիմնական բևեռը դատարաններում կնքվող հաշտության համաձայնություններն էին:


Մ. Մանուկյանը երկու միջազգային փորձագետների` գերմանացի դատավոր և մեդիատր պարոն Ֆրիդրիխ-Յոխեն Մեհմելի և հոլանդացի դատավոր և մեդիատր պարոն Ֆրանս Վան-Արեմի հետ միասին անցկացրին մեդիատրի հմտությունների վերաբերյալ դասընթացները և քննարկեցին մեդիացիայի վերաբերյալ իրավական դաշտը Հայաստանում և արտերկրում:


Արդարադատության փոխնախարար պարոն Արամ Օրբելյանը նույնպես մասնակցեց հունիսի 29-ի կոնֆերանսին, որտեղ նա դիտարկեց մեդիացիայի վերաբերյալ Հայաստանի օրենսդրության բարելավման ուղիները մոտակա երկու տարիների ընթացքում: