Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Հաշտարարության ծրագիր

17/08/2016

Ուրախ ենք հայտնել, որ Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ` «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» ծրագիրը («Ծրագիր») ԷյԴիԱր Փարթներս ընկերության հիմնադիր, հաշտարար և արբիտր Մուշեղ Մանուկյանի նախաձեռնությամբ սկսել է մի խումբ հաշտարարների հավելյալ համա-հաշտարարության վերապատրաստում: Վերապատրաստումը իրականացվեց օգոստոսի 11-12-ը ընկած ժամանակահատվածում, որին մասնակցեցին 6 հաշտարարներ և մի շարք դատավորներ:

Սույն Ծրագրի շրջանակներում իրականացվելու են կողմերի համար ԱՆՎՃԱՐ հաշտարարություններ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության մի շարք դատարաններում: Ծրագրին մասնակցում են Ավանի և Նոր Նորքի, Մալաթիայի, Էրեբունու և Աջափնյակի մի շարք դատավորներ: Ակնկալվում է, որ դատավորների քանակը կարող է ավելանալ: Օգոստոսի 15-ից հաշտարարները կայցելեն դատարաններ և տեղում Մ. Մանուկյանի հետ միասին կիրականացնեն համա-հաշտարարություններ, իսկ այն գործերը, որոնք կտևեն դատավորների և կողմերի հետ համաձայնեցված ժամաքանակից ավել, կշարունակվեն Ծրագրի կողմից հատկացված գրասենյակներում: Ծրագիրը կտևի միջև սեպտեմբերի 3-ը:

Եթե ունեք քաղաքացիաիրավական, ընտանեկան կամ աշխատանքային վեճ (որը այժմ գտնվում է դատարանում կամ պատրաստվում եք դիմել դատարան), որը կցանկանաք փորձել լուծել սույն Ծրագրի շրջանակներում ԱՆՎՃԱՐ հիմունքներով, խնդրում ենք կապնվել մեզ հետ` գրելով info@adr.am էլ. փոստին կամ զանգահարելով 098 881720 հեռախոսահամարով: