Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Մեդիացիայի Հատուկ Ծրագիր

12/10/2016

ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը  մեդիացիան (հաշտարարությունը) խթանելու նպատակով կազմակերպել է վեց ամիս տևողությամբ հատուկ ծրագիր՝ 1 նոյեմբեր 2016-ից մինչև 30 ապրիլ 2017-ը:

 

  • Հաշտարարության միջոցով կարելի է վեճը լուծել ավելի արագ և առավել պարզեցված ձևով:
  • Հաշտարաությամբ վեճը լուծվում է կողմերի փոխհամաձայնությամբ և հաշտարարի օգնությամբ, անկախ նրանից՝ թե գործն արդեն գտնվում է դատարանում, թե դեռևս չի ներկայացված դատարան:
  • Գործը դատարանի վարույթում լինելու դեպքում, հաշտարարության կարելի է դիմել  վարույթի ցանկացած փուլում՝ նախքան վճռի կայացումը:  
  • Հաշտարարության արդյունքում ստորագրված «Հաշտության Համաձայնագիր»-ը կարող է ներկայացվել դատարան և, ըստ պարագային, ստանալ հարկադիր կատարման հնարավորություն:

 

  • ԷյԴիԱր Փարթներսի նախաձեռնած հատուկ ծրագրի շրջանակներում՝Դուք կարող եք դիմել ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը, եթե՝
  • Ձեր գործն արդեն դատական որևէ փուլում է և Դուք ցանկանում եք դիմել հաշտարարության,

 

կամ՝

 

  • Դեռ չեք դիմել դատարան և ցանկանում եք առանց ժամանակ կորցնելու հաշտարարության միջոցով լուծել վեճը: Այս դեպքում ԷյԴիԱր Փարթներսն առաջարկում է՝

→  Հաշտարարության առաջին չորս ժամն իրականացնել անվճար,

→  Եթե հաշտարարության գործընթացը գերազանցի 4 ժամը, հավելյալ ժամերի համար կգանձվի ժամավճար՝ համաձայն ընկերության սակագների:

 

  • Ընկերությունը կշարունակի իրականացնել հաշտարարություն նաև այն դեպքում երբ՝ գործը գտնվում է դատարանում և կողմերի դատարանին ներկայացրած միջնորդության արդյունքում այն կհանձնվի հաշտարարության: Այս դեպքում համաձայն գործող ՀՀ օրենսդրության՝

→  Հաշտարարության առաջին չորս ժամը կլինի  անվճար,

→  Եթե հաշտարարության գործընթացը գերազանցի 4 ժամը, հավելյալ ժամերի համար կգանձվի ժամավճար՝ համաձայն ընկերության սակագների:

 

  • ԷյԴիԱր Փարթներսին դիմելու դեպքում կողմերը հաշտարարին կընտրեն ԷյԴիԱր Փարթներսի արտոնագրված հաշտարարների ցանկից:
  • Բոլոր դեպքերում, հաշտարարության ցանկացած փուլում կողմերը կարող են հրաժարվել հաշտարարությունից:

 

 

  • Հավելյալ տեղեկությունների համար, կարող եք դիմել մեզ՝ գրելով info@adr.am էլ. փոստին կամ զանգահարելով 098 881720 հեռախոսահամարով: