Ապրիլի 20-ին ԷյԴիԱր Փարթներս ընկերության Գլխավոր տնօրեն, արբիտր և մեդաիտր Աիդա Ավանեսսյանը «Արբիտրաժը որպես վեճերի արտադատարանական լուծման միջոց» խորագրով սեմինար անցկացրեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար:
Ուսանողները ծանոթացան արբիտրաժի հասկացությանը, տեսակներին, առավելություններին,արբիտրաժային պայմանագրին, արբիտրի իրավասություններին և արբիտրաժի վճռի տեսակներին: