Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Մեդիացիայի վերաբերյալ միջազգային համաժողով

26/11/2012


Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում` Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում, տեղի կունենա միջազգային համաժողով «Մեդիացիայի զարգացումը Հայաստանում. օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը» թեմայով: Համաժողովը կազմակերպվում է ԷյԴիԱր Փարթներս ընկերության և Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակի կողմից Արդարադատության նախարարության աջակցությամբ և «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» համատեղ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և իրականցվում` Եվրոպայի Խորհրդի կողմից:


Համաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.

  • մեդիացիայի օրենսդրական և կիրառական խնդիրները ՀՀ-ում,
  • «Մեդիացիայի մասին» օրենքի նախագծի և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ներկայացումը և քննարկումը,
  • մեդիացիայի վերաբերյալ միջազգային փորձի ներկայացումը,


Համաժողովին կմասնակցեն միջազգային փորձագետներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից և այլ երկրներից: Համաժողովի առանցքային բանախոսներն են Արամ Օրբելյանը (արդարադատության նախարարի տեղակալ), Եվգենի Գեորգևը (Սոֆիայի քաղաքային դատարանի դատավոր, Մեդիացիայի Եվրոպական ասոցիացիայի նախագահի տեղակալ), Ցիսանա Շամլիկաշվիլին (Մեդիացիա և իրավունք կենտորնի հիմնադիր, Ռուսաստանի մեդիատորների ազգային ասոցիացիայի նախագահ),  Մուշեղ Մանուկյանը (ազգային փորձագետ, ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն և մեդիատր) և այլոք:


Համաժողովի մուտքն ազատ է, բոլոր շահագրգիռ անձինք կարող են մասնակցել: 

Համաժողովի սկիզբը` 11:00: 

Համաժողովը կընթանա անգլերեն և հայերեն լեզուներով: