Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Մեդիացիայի և արբիտրաժի վերաբերյալ դասախոսություն Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում

28/05/2013


2013 թվականի հունիսի 3-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում մեդիացիայի և արբիտրաժի վերաբերյալ դասախոսություն կանցկացնեն փաստաբան, ի.գ.թ. Մուշեղ Մանուկյանը` ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն և մեդիատոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, և ի.գ.դ. Աիդա Ավանեսյանը՝ ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտր և մեդիատոր: 


Դասախոսությունը նվիրված է վեճերի այլընտրանքային լուծման ձևերին, մասնավորապես` մեդիացիային, արբիտրաժին, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման օրենսդրական և պրակտիկ հիմնախնդիրներին: 


Տիկին Ավանեսյանի կողմից կներկայացվի միջազգային փորձը արբիտրաժի վերաբերյալ և կքննարկվեն մի շարք արդիական թեմաներ, այդ թվում` արբիտրաժի ապաազգայնացման խնդիրը, որը վերջին ժամանակներում բավականին արդիական է դարձել արբիտրաժային պրակտիկայում:


Մ. Մանուկյանի դասախոսության ընթացքում կքննարկվեն նաև մեդիացիայի արդի խնդիրները Հայաստանում, զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև հնարավորություն կտրվի ուսանողներին` արտահայտելու իրենց առաջարկները տվյալ ինստիտուտի խթանման ուղղությամբ: Դասախոսության մասնակիցները ակտիվորեն կմասնակցեն նաև գործնական վարժություններին, մեդիացիայի դերախաղին, որտեղ ուսանողները հանդես կգան վիճող կողմերի և մեդիատրի դերում:


Դասախոսությունը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 14:00-ին, Կապույտ դահլիճում: