Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Ծրագիր փոքր և միջին ձեռնարկությունների համար

01/07/2014


ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) LL.M. Ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի հետ միասին (այսուհետ` Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկա), որը ստեղծվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական Ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և ԷյԴիԱր Փարթներս ընկերության համագործակցության արդյունքում, սկսում է նոր ծրագիր (Ծրագիր), որի նպատակը փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աջակցությունն է կնքված կամ կնքվելիք պայմանագրերի վեճերի լուծման և կիրառելի իրավունքի հոդվածների վերլուծության և խորհրդատվության մասով: Ծրագիրը իրականացվում է Ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի, ինչպես նաև Երիտասարդ Մեդիատրների և Արբիտրների Խմբի (ԵՄԱԽ) անդամներից բաղկացած իրավաբանների խմբի կողմից:


ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ


  • ՓՄՁ-ի պայմանագրերի վեճերի լուծման և կիրառելի իրավունքի հոդվածների վերլուծության միջոցով աջակցություն,
  • ՓՄՁ-ի պայմանագրերի ռիսկերի, բացթողումների, թերությունների վերաբերյալ վերլուծության տրամադրում,
  • Վեճերի լուծման և կիրառելի իրավունքի մասով հետագա ռիսկերից խուսափելու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:


ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ


  • Ծրագրին կարող են մասնակցել ՓՄՁ-երը, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 1 (մեկ) միլիարդ ՀՀ դրամը կամ որոնք ունեն ոչ ավել, քան 500 աշխատակից,
  • Պատրաստակամություն Ծրագրի շրջանակներում տրամադրելու նախապես կնքված կամ կնքվելիք պայմանագրերը՝  սկան արված և/կամ Word տարբերակները,
  • Պատրաստակամություն ակտիվ համագործակցության և տեղեկատվության տրամադրման, օրինակ՝ տվյալ պայմանագրի հետ կապված բանակցային գործընթացի առանձնահատկությունների, առաջին առաջարկ կատարած կողմի և այլ մանրամասների տրամադրում,
  • Տրամադրվելիք պայմանագրերը կարող են լինել միայն հետևյալ լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն,
  • Մասնակցությունը Ծրագրին ներքին անհատական նպատակներով. այլ անձանց խորհրդատվություն տրամադրելու նպատակով մասնակցությունը չի թույլատրվում:


ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


  • Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը adr@aua.am և info@adr.am (պարտադիր երկուսին էլ) ուղարկել Ձեր մասնակցության հայտը՝ նշելով կազմակերպության անունը, կոնտակտային տվյալները, գործունեության ոլորտը, ուղարկվելիք պայմանագրերի քանակը, կոնտակտային անձի անունը և պաշտոնը, ինչպես նաև այն անձանց անունները, ովքեր մասնակցելու են Ամփոփիչ հանդիպմանը,
  • ՓՄՁ-ն պետք է նախապատրաստի ոչ ավել, քան 10 (տասը) կնքված կամ կնքվելիք իր պայմանագրերի սկան և/կամ Word տարբերակները՝ էլ.փոստով ուղարկելու համար,
  • ՓՄՁ-ն պետք է տրամադրի կոնտակտային անձի անունը՝ էլ. փոստ և հեռախոս, ում հետ Ծրագրի շրջանակներում կարելի է կապ հաստատել և ստանալ տեղեկություններ,
  • Կազմակերպչի կողմից հայտը ընդունվելուց և ՓՄՁ-ից կապ հաստատելուց հետո 10-օրյա ժամկետում adr@aua.am և info@adr.am էլ. փոստերին (պարտադիր երկուսին էլ) ուղարկել պայմանագրերի սկան և/կամ Word տարբերակները,
  • Վերլուծությունից հետո՝ սեպտեմբեր ամսին բոլոր մասնակիցների հետ կկազմակերպվի Ամփոփիչ հանդիպում, որի ընթացքում կամփոփվեն արդյունքները, կտրամադրվի խորհրդատվություն, և կներկայացվի զեկույց՝ ըստ ոլորտների և առանձին ընկերությունների: