Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Նոր արբիտր ԷյԴիԱր Փարթներսում

11/07/2014


ԷյԴիԱր Փարթներսը սիրով տեղեկացնում է, որ 2014 թ.-ի հուլիս ամսին արդարադատության նախկին փախնախարար Արամ Օրբելյանը միացել է ընկերությանը որպես արբիտր:


Արամ Օրբելյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Ա. Օրբելյանը 2009 թ.-ից դասավանում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում (Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն), 2014 թ.-ից Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի դասախոս է:


Արամ Օրբելյանը կրթություն է ստացել ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (Համալսարան) միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել «իրավագիտություն» մասնագիտությամբ օտար լեզուների իմացությամբ իրավաբան-միջազգայնագետի որակավորում, որտեղ և ուսանելով նաև ասպիրանտուրայում` ներկայացրել է իր գիտական աշխատանքը` «Պետությունների՝ զինված ուժ օգտագործելու իրավունքը ժամանակակից միջազգային հարաբերություններում» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

Արամ Օրբելյանի` ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը միանալու փաստը վկայում է Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի զարգացման, կայացման և առաջընթացի մասին, քանզի Արամ Օրբելյանը հանդես է գալիս որպես վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի հմուտ և բանիմաց մասնագետ:

Արամ Օրբելյանի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


ԷյԴիԱր Փարթներս

ԷյԴիԱր Փարթներսը հանդիսանում է առաջին մեդիացիոն ընկերությունը Հայաստանում, որը տրամադրում է մեդիացիայի, արբիտրաժի, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման այլ ծառայություններ` առևտրային, ընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ և այլ ոլորտներում: