Բաժանորդագրվեք
մեր նորություններին










«հոգեբանական հմտություններ հաշտարարների համար» ամառային դպրոց

29/04/2015

  

 

Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի (ՀՌՀ) Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկան կազմակերպում է «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ամառային դպրոցը:

 

Այս ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան, թե ներքին խաղաղությունը ինչքան կարևոր է արդյունավետ հարաբերություններ ստեղծելու համար` թե՛ ընտանիքում, թե՛ ընկերների հետ և թե՛ աշխատավայրում: Ծրագիրը կազմված է հատուկ սկսնակ մեդիատրների կամ ցանկացած այլ մասնակիցների համար, որոնք ցանկանում են հմտություններ ձեռք բերել նշված ոլորտում: Ծրագիրը հնարավորություն կտա ինքնաճանաչման` բացահայտելով մասնակցի ներքին աշխարհը, հնարավորություն տալով ազատվել այն ամենից, ինչը կարող է խանգարել առօրյա և գործնական հարաբերություններումԾրագիրը կօգնի նաև կյանքին և տարբեր իրավիճակներին այլ կերպ նայել և ավելի համահունչ լինել ինքներդ ձեր և ձեր շրջապատի հետ:

 

Ծրագրի առաջին փուլի ժամանակ կփորձենք հասկանալ յուրաքանչյուրի ներաշխարհը, թե ինչն է տխրեցնում կամ ուրախացնում` փորձելով ազատել ներքին բացասական հուզմունքներից:


Երկրորդ փուլի ընթացքում կփորձենք ճանաչել ինքներս մեզ:


Երրորդ փուլի ընթացքում կքննարկենք ներելու կոնցեպցիան և թե ինչպես է պետք ներել` առանց մեզ և դիմացինին ցավ պատճառելու:


Չորրորդ փուլի ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես է անհրաժեշտ լուծել մեր կյանքում ծագած տարաձայնությունները:


Հինգերորդ փուլի ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես խաղաղ հարաբերություններ հաստատել մեր շրջապատի հետ տարբեր մարդկանց հետ առավել խաղաղ հարաբերություններ ունենալու համար:

 

Դասընթացը կվարի Հնդկաստանում տվյալ ոլորտում վերապատրաստում անցած մասնագետը:

 

Ամառային դպրոցն ԱՆՎՃԱՐ է և անցկացվելու է ոչ աշխատանքային ժամերի:

 

Դուք կկարողանաք մասնակցել միայն այն դեպքում, եթե պարտավորվեք ներկա գտնվել բոլոր փուլերին:

 

Գրանցման վերջնաժամկետը մայիսի 30-ն է:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 098 881720 հեռախոսահամարով: