Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Հաշտարարների որակավորման դասընթացներ

18/08/2015


Օգոստոսի 13-ից 14-ը հաշտարարների որակավորման դասընթացներին որպես դասախոս հրավիրված էր ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն, մեդիատր և արբիտր Մուշեղ Մանուկյանը, ով դասախոսության 2 օրերի ընթացքում անցկացրեց հաշտարարական հմտությունների վերաբերյալ 16 ժամյա դասընթաց: ԷյԴիԱր Փարթներս ընկերության քեյս մենեջեր Լիանա Հովակիմյանը ներկայացրեց նաև ԷյԴիԱր Փարթներսի Մեդիացիայի և Արբիտրաժի Կենտրոնի հաշտարարական գործերի կառավարման գործընթացը, ինչպես նաև հաշտարարության հետ կապված վճարների գանձման մեխանիզմները:


Հաշտարարների որակավորման դասընթացներին մասնակցում էին ավելի քան 40 փաստաբաններ և այլ ոլորտների մասնագետներ, ովքեր Հայաստանում առաջին որակավորված հաշտարարներն են լինելու և հնարավորություն են ունենալու դատարաններից ուղորդված վեճերի շրջանակներում իրականացնել հաշտարարություն: